Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Թերեզա Մեյը հարցը համարում է փակված

Թերեզա Մեյը հարցը համարում է փակված
04.05.2019 | 12:37

Մեծ Բրիտանիայի՝ չորեքշաբթի օրը փակ հետաքննությունից հետո պաշտոնազրկված ՊՆ նախարար Գևին Ուիլյամսոնը պնդում է, որ ոչ ինքը, ոչ իր ենթակաները ԶԼՄ-ներին տեղեկություններ չեն տվել: Ապրիլի 24-ին ԶԼՄ-ներն անսպասելի տեղեկացան Բրիտանիայի Անվտանգության խորհրդի որոշման մասին՝ համագործակցել չինական Huawei ընկերության հետ՝ հինգերորդ սերնդի բջջային կապի ստեղծման նպատակով: Որոշումը հակասական էր՝ քաղաքական գործիչներից ոմանք զգուշանում են, որ չինական այդ ընկերությունը սպառնալիք է Մեծ Բրիտանիայի տեղեկատվական անվտանգությանը: Նիստին ներկա են եղել 9 նախարար: Թերեզա Մեյի՝ արտահոսքի հետաքննությունն անցկացրած թիմի՝ անդամները եզրակացրել են, որ դա կարող էր անել միայն նրանցից մեկը կամ նրանց ենթականերից մեկը:

Չորեքշաբթի օրը Թերեզա Մեյը որոշում է ընդունել պաշտոնազրկել Գևին Ուիլյամսոնին՝ վստահության կորստի պատճառով: Մեյը հանդիպել է Ուիլյամսոնին ու տեղեկացրել, որ իր տրամադրության տակ կան նրա մեղքը ապացուցող սպառիչ հանցանշաններ: Ուիլյամսոնը պատմել է, որ Թերեզա Մեյն իրեն առաջարկեց հրաժարական տալ, բայց ինքը մերժեց, որովհետև արտահոսքի համար մեղավոր չէ: Ուլյամսոնը պնդում է, որ իրեն անարդար են մեղադրել: ՙԵս գնահատում եմ, որ ինձ հեռանալու հնարավորությունն տվեցին, բայց այդ դեպքում ես կընդունեի, որ ինքս, իմ ենթակաները կամ իմ ռազմական խորհրդատուները մեղավոր են արտահոսքի մեջ: Այդպես չէ՚՝ գրել է նա պատասխան նամակում: Ուիլյամսոնը գտնում է, որ առավել ամբողջական հետաքննությունը կարող էր իրեն արդարացնել: Հինգշաբթի օրը Գևին Ուիլյամսոնի պաշտոնազրկման մասին հեդվածները հայտնվեցին բրիտանական թերթերի առաջին էջերում: Նախկին նախարարը մեկնաբանություններ էր տալիս՝ իրեն համարելով վենդետայի զոհ, իսկ հետաքննությունը՝ դատաստան:

Պաշտպանության հարցերով Sky News-ի թղթակից Էլիստեր Բանկելը հաստատում է, որ Ուիլյամսոնն իր հետ զրույցում երդվել է իր երեխաների կյանքով, որ արտահոսք թույլ չի տվել: Ուիլյամսոնը նշել է, որ վատ հարաբերություններ է ունեցել կառավարության քարտուղար Մարկ Սեդվիլի հետ, որ վարել է հետաքննությունը: Եթե գործը հետաքններ ոստիկանությունը՝ ասել է նախկին նախարարը Times-ին, ինքը կարդարացվեր: Ընդդիմությունը հարց է բարձրացնում՝ արտահոսքը չի՞ խախտել պետական գաղտնիքի մասին օրենքը: Եթե խախտել է, մեղավորին բանտ է սպասվում: Բայց այդ դեպքում պետք է քրեական հետաքննություն անցկացվի ու բացառված չէ, որ Ուիլյամսոնի անմեղությունը պարզվի: Փաստորեն՝ քրեական հետաքննությունն Ուիլյամսոնի համար դառնում է արդարացվելու լավագույն հնարավորությունը՝ ասել է Լեյբորիստների փոխնախագահ Թոմ Ուոտսոնը:
BBC


Հ.Գ. Իսկապես տարօրինակ է, բայց օրինական, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը պաշտոնազրկում է ՊՆ նախարարին՝ լրջագույն մեղադրանքով, իսկ հետաքննությունը վարել են կառավարության պաշտոնյաները: Ինչու՞ է 9 նախարարից հենց ՊՆ նախարարն ընտրվել: Վստահության կորստի ձևակերպումը վարչապետը գոնե ինչ-որ փաստով պետք է հանրությանը հիմնավորեր: Երեկ պարզվեց, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունն անհրաժեշտ չի համարում ոստիկանությանը դիմել և մեղադրանք ներկայացնել նախկին նախարարին: Թերեզա Մեյը հարցը համարում է փակված: 2008-ին հաստատված կանոններով՝ կառավարությունից արտահոսքը պետք է հետաքննի կառավարությունը, ոստիկանությանը կարող են դիմել, եթե գտնվել են պետական գաղտնիքի մասին օրենքի խախտման ապացույցներ: Լոնդոնի ոստիկանապետ Կրեսիդա Դիկն ասել է, որ իր աշխատակիցները կուսումնասիրեն ցանկացած բողոք, բայց կառավարությունից որևէ դիմում չեն ստացել: Փաստացի՝ Թերեզա Մեյը կայացրել է կամայական որոշում՝ վստահությունը կորցնելու վերաբերյալ: Եթե իսկապես կան ՊՆ նախարարի մեղքն ապացուցող հանցանշաններ և Daily mail-ի հրապարակած տեղեկատվության մեջ կար պետական գաղտնիք, ինչու՞ չի հարուցվում քրեական գործ, եթե պետական գաղտնիք չկար, ինչու՞ է վարչապետը պաշտոնազրկել ՊՆ նախարարին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2202

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ